ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Աղոթարան

Աղոթարան
04.12.2012 | 00:26

Սրտիս տախտակները ձեռքումս բռնած
Կրկին հոգնաբեկ սարդ եմ ելնում`
Պատմելու նորեն, որ հորթ կերտեցի`
Սարից իջեցրած` ջարդված տախտակիս:
ՈՒ չեմ հեկեկա, ներում չեմ հայցի`
Կկանգնեմ դալկած` Քո սիրո առաջ,
Ողորմությունդ ձեռքումս
սեղմած,
Կհավատամ, որ գոնե այս
անգամ,
Տախտակներն այդ ես չեմ
ավերի:

Դիտվել է՝ 2967

Մեկնաբանություններ